Բրազիլիան ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Ամազոնի անտառներ՝ այրվող անտառների վրա հազարավոր լիտրերով ջուր լցնելու (տեսանյութ, լուսանկարներ)

14:10 • 26.08.19

Համաշխարհային առաջնորդները միլիոնավոր դոլարներ են խոստացել Ամազոնի անտառներում աղետալի հրդեհները մարելու համար, իսկ մինչ այդ Բրազիլիան «Հերկուլես» ռազմական ինքնաթիռներ է ուղարկել դեպքի վայր՝ այրվող անտառների վրա հազարավոր լիտրերով ջուր լցնելու, գրում է Daily Mail-ը:

Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ռազմական ինքնաթիռը, ծխի ամպերի միջով անցնելով, ջուր շաղ տալիս այրվող անտառների վրա:

Նախօրեին «Մեծ յոթնյակի» առաջնորդները լուրջ մտահոգություն էին հայտնել հրդեհների կապակցությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հայտարարել էր, որ G7-ը մոտ է Ամազոնում հրդեհներից տուժած երկրներին «տեխնիկական և ֆինանսական օգնություն» տրամադրելու մասին համաձայնագիր կնքելուն:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, իր հերթին, խոստացել էր անհապաղ 12 մլն դոլար հատկացնել Ամազոնի արևադարձային անտառների բնակության վայրերը պաշտպանելու նպատակով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն թույլ էր տվել Ամազոնի արևադարձային անտառներում հրդեհները մարելու գործընթացին ներգրավել նաև զինվորականներին: Ըստ երկրի նախագահի հրամանագրի՝ Բրազիլիայի զինված ուժերը շաբաթ օրվանից կտեղակայվեն սահմանային շրջաններում, բնակելի հատվածներում և այլ տուժած շրջաններում՝ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու համար:

Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:

Հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, նրանց խոսքով, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները:

 

Brazilian Hercules warplanes have been sent to dump thousands of gallons of water on the burning forests in the Amazon state of Rondonia, in response to a global outcry over the destruction of the world's largest tropical rain forest

A video posted by the Defense Ministry shows a military plane bailing water out of two giant jets as it passed through clouds of smoke close to the forest canopy. President Jair Bolsonaro authorized military operations in seven states to combat raging fires in the Amazon at the request from their local governments

Almost 80,000 wildfires have affected at least 20 per cent across Brazil's Amazon rainforest in just the last year, the highest since at least 2013, according to space research agency INPE

Bolsonaro, who has the nickname 'Captain Chainsaw' for his support of deforestation, had announced the military would be sent in on Friday after several days of criticism from the public and world leaders that Brazil's government was not doing anything to fight the fires

The extent of the scorched remains of huge swathes of the Amazon rainforest have been laid bare in shocking new images from Brazil, as international leaders pile pressure on the country's leader to take action