Զովունի-Քանաքեռավան հատվածում Nissan-ը բախվել է «ՈւԱԶ»-ի. 2 վարորդները հոսպիտալացվել են. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։30-ի սահմաններում Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում՝ ոլորանների մասում, բախվել են УАЗ մակնիշի 31 ԼՍ 676 համարանիշի և Nissan XTrail մակնիշի 06 RR 033 համարանիշի ավտոմեքենաները։
2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնությունը, ապա տեղափեխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










