Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածին մատակարարվող վառելիքի ծավալը

22:41 • 26.08.19

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է կրկնակի կրճատել Գազայի հատվածին մատակարարվող վառելիքի ծավալը, գրում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ Նեթանյահուն նման որոշում է կայացրել՝ ի պատասխան Արևմտյան ափից հասցված հրթիռային հարվածների, որոնք մեծացրել են լարվածությունն Իսրայելի հարավային սահմանին:

Վարչապետը նաև կարգադրել է իր աշխատակիցներին Արևմտյան ափին գտնվող բնակավայրում՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ անցած շաբաթ պայթյունի հետևանքով իսրայելցի աղջիկ էր զոհվել, նոր թաղամաս կառուցելու ծրագիր պատրաստել:

Իսրայելի իշխանությունների պնդմամբ՝ անցած շաբաթ որոտացած պայթյունը հարձակում է եղել պաղեստինյան ուժերի կողմից:

Նեթանյահուն հրամայել է, որ Գազայի հատվածի վերաբերյալ որոշումն անմիջապես ուժի մեջ մտնի: Ակնկալվում է, որ վառելիքի կրճատումը աղքատացած ափամերձ գոտում կուժեղացնի էլեկտրաէներգիայի՝ առանց այդ էլ սարսափելի հոսքը: