Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը քառորդ եզրափակչում է

16:30 • 17.09.19

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Այսօր հաղթանակ էր տարել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը առավելության էր հասել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ:

Այսօր ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: