GQ ամսագրին տված հարցազրույցում Բրեդ Փիթը հայտնել է իր կյանքը՝ կերտած դերերի պես հետաքրքիր դարձնելու ցանկության մասին (լուսանկարներ)

11:59 • 17.09.19

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը GQ ամսագրին տված հարցազրույցում խոսել է դժվարին պահերին կրոնին ապավինելու, իր կյանքը՝ կերտած դերերի պես հետաքրքիր դարձնելու ցանկության և տարիքի մասին:

«Օրերս ես ու Լեոն (Լեոնարդո դի Կապրիոն) խոսում էինք այդ թեմայի շուրջ: Ես հասկացա, որ միշտ ձգտել եմ հետաքրքիր դերերի, բայց ես չկարողացա ապրել այնպիսի հետաքրքիր կյանքով, ինչպիսին պատկերացնում էի»,- հայտնել է դերասանը:

Փիթի խոսքով՝ այժմ վճռել է «ապրել որքան հնարավոր է հետաքրքիր կյանքով»:

Հարցազրույցի ընթացքում դերասանը նաև խոսել է «կրոնի հետ մղած երկարատև պայքարի և ի վերջո դրան ապավինելու» մասին:

«Ես շատ բաների միջով եմ անցել ու այժմ ապավինում եմ կրոնին: Ես դաստիարակվել եմ որպես քրիստոնյա, բայց միշտ կասկածի տակ էի դնում կրոնի իսկությունը»,- հայտնել է դերասանը և հավելել, որ երիտասարդ տարիքում «երես էր դարձրել կրոնից և իրեն համարում էր ագնոստիկ»:

Փիթի խոսքով՝ թեև երիտասարդ տարիներին որոշ հոգևոր ուսմունքներ է ուսումնասիրել, սակայն ոչ մեկը հոգեհարազատ չի եղել նրան, ուստի առժամանակ իրեն նաև աթեիստ է համարել:

Նոր հարցազրույցում Փիթը նաև խոսել է տարիքի և փորձառության մասին:

«Գրո՛ղը տանի, ես ծերանում եմ»,- իր տարիքի վերաբերյալ հարցին ի պատասխան արձագանքել է 55-ամյա Փիթը:

Դերասանի խոսքով՝ փորձառությունը ձևավորվում է տարիքի, մարդկանց հետ շփումների, սեփական հաղթանակների ու կորուստների արդյունքում:

 

brad pitt sitting on a motorcycle

brad pitt playing ping pong

brad pitt adjusting his hair

brad pitt driving a dune buggy

brad pitt smoking a cigarette

brad pitt standing with hands on hips

brad pitt laying by the pool

brad pitt sitting on the hood of a car

 

GQ ամսագրին տված հարցազրույցում Բրեդ Փիթը հայտնել է իր կյանքը՝ կերտած դերերի պես հետաքրքիր դարձնելու ցանկության մասին (լուսանկարներ)