Առաջին խումբ. առաջատար Վանը հաղթել է, Շիրակ-2-ը 8 գոլ է խփել Դիլիջանին (այլ արդյունքներ)
Սեպտեմբերի 16-ին կայացել են Հայաստանի առաջին խմբի առաջնության 7-րդ տուրի բոլոր 8 հանդիպումները:
Առաջատար «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Տորպեդոյին» և 4:3 հաշվով հաղթանակ է տարել:
«Վանի» կազմում գոլեր են հեղինակել Նիկիտա Անդրեևը, Արման Խաչատրյանը, Կարեն Խատուևն ու Էզա Կուասի Ուիլֆրեդը, իսկ «Տորպեդոյի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Օսման Սուլեյմանովը, Միրոսլավ Դեդան և Ռիկո Կանակուբոն:
Այս հաղթանակից հետո «Վանը» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և միանձնյա գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը: Իսկ «Տորպեդոն» 9 միավորով 8-րդ տեղում է:
«Վան»-«Տորպեդո»՝ 4:3
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Վարդան Մանուկյան
Գոլերը՝ Նիկիտա Անդրեև, 11, Արման Խաչատրյան, 29, Կարեն Խատուև, 41, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 67 («Վան»), Օսման Սուլեյմանով, 26, Միրոսլավ Դեդա, 33, Ռիկոու Կանակուբո, 68 («Տորպեդո»)

Գոլառատ ու հետաքրքիր ընթացք է ստացել Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած հանդիպումն «Արարատ-2»-ի և «Վեստ Արմենիայի» միջև: Հյուրերը 5:4 հաշվով հաղթանակ են տարել. հատկանշական է, որ 90-ից 95-րդ րոպեներին թիմերը 4 գնդակ են ուղարկել միմյանց դարպասները:
«Վեստ Արմենիան» 7 խաղից հետո 18 միավոր է վաստակել ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Արարատ-2»-ը մեկ խաղ պակաս է անցկացրել ու 6 միավորով գտնվում է 13-րդ տեղում:
«Արարատ-2»-«Վեստ Արմենիա»` 4:5 (1:1)
Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա
Մրցավար՝ Արտակ Սիմոնյան
Գոլերը՝ Վոլոդյա Իսրայելյան, 41, Իգոր Գաբրիել Ագուիար, 74, 90, 11մ, 90+1 («Արարատ-2»), Միխայիլ Ժաբկին, 5, Ռուսլան Մամեդով, 54, Ռոման Ջիգաև, 71, Վլադիմիր Բաբայան, 90+3, Սերգեյ Օրլով, 90+5 («Վեստ Արմենիա»)

«Վեստ Արմենիային» ընդամենը մեկ միավորով է զիջում «Ուրարտու-2»-ը, որն այս տուրում Սիսիանում մրցել է «Լեռնային Արցախի» հետ ու անակնկալ ոչ-ոքի խաղացել. թիմերը չեն կարողացել գրավել միմյանց դարպասները՝ 0:0:
«Ուրարտու-2»-ը 17 միավորով երրորդն է, «Լեռնային Արցախը» մեկ խաղ պակաս է անցկացրել ու 5 միավորվ գտնվում է 14-րդ տեղում է:
«Լեռնային Արցախ»-«Ուրարտու»՝ 0:0
Սիսիան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Արթուր Թավաքալյան

Տուրի մյուս խաղում «Լոկոմոտիվը» նախկին «Միկա» մարզադաշտում ընդունել է «Անիին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել վերջինիս դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Լոկոմոտիվը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, իր միավորների թիվը հասցրել է 15-ի և Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
«Անին» 7 խաղից հետո ընդամենը մեկ միավոր ունի իր ակտիվում:
«Լոկոմոտիվ»-«Անի»՝ 2:0 (1:0)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Արտակ Վարդանյան
Գոլերը՝ Ալեքսեյ Բոյկո, 90+2, Արամ Շահնազարյան, 52










