Համացանցում ծաղրի են ենթարկել խորհրդարանի նիստի ժամանակ քնած Պորոշենկոյին (տեսանյութ)

17:27 • 17.09.19

Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ենթադրաբար քնած է Գերագույն ռադայի նիստի ժամանակ:

Տեսանյութը Facebook-ում ծաղրի առիթ է դարձել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրի նախկին ղեկավարն աչքերը փակ նստած խորհրդարանի նիստի ժամանակ:

Ինչ-որ պահի Պորոշենկոն բացում է աչքերը, այնուհետև կոպերը նորից փակվում են: Օնիշչենկոն տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ` «Պետյան քնած է. քունը չի առնում, քանի որ օրուգիշեր մտածում է ագրեսորին զսպելու մասին»:

Վերը նշված դեպքը, սակայն, Պորոշենկոյին ծաղրի ենթարկելու առաջին դեպքը չէ: Հունվար ամսին Պորոշենկոյի մեկ այլ նկար, որտեղ երկրի նախկին ղեկավարը կանգնած է` կոստյումի  «ոչ ճիշտ» դիրքով, համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել: