Sony-ն ներկայացրել է մինչև 6 մլն դոլար արժողությամբ՝ աշխարհի խոշորագույն էկրանը

11:13 • 17.09.19

Ճապոնական Sony ընկերությունը սպառողներին է ներկայացրել աշխարհի խոշորագույն էկրանը՝ 16K լուծաչափով, գրեթե 2000 սմ երկարությամբ և 500 սմ լայնությամբ Sony Crystal Cinema-ն:

Էկրանն ի սկզբանե ցուցադրվել է 2019 թվականի ապրիլին կայացած NAB ցուցահանդեսի շրջանակում՝ նախատեսված կինոթատրոնների համար, սակայն Sony-ն այժմ հայտարարել է, որ այն հասանելի կլինի նաև սպառողներին, գրում է Luxury Launches-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Sony Crystal Cinema-ն ավելի քան երկու անգամ մեծ է Samsung-ի The Wall Luxury 8K էկրանով հեռուստացույցից, որը ներկայացվել էր այս տարվա հունիսին: Sony-ի Crystal Cinema LED տեխնոլոգիան օգտագործում է միկրո LED մոդուլներ: Այն աշխատում է OLED տեխնոլոգիայով:

Քանի որ Sony Crystal լուսադիոդային էկրանը, ինչպես հաղորդում է աղբյուրը, ունի մոդուլային «ճարտարապետություն», այն կարելի է պատվիրել տարբեր չափերով: Հաղորդվում է, որ 4K լուծաչափով էկրանը կարելի է ձեռք բերել 720 000 դոլարով, իսկ ամենամեծ՝ 16K լուծաչափով էկրանը՝ 5,8 մլն դոլարով:

 

Sony-ն ներկայացրել է մինչև 6 մլն դոլար արժողությամբ՝ աշխարհի խոշորագույն էկրանը