Բարսելոնան նոր պայմանագիր է համաձայնեցրել 16-ամյա Ֆատիի հետ
«Բարսելոնան» համաձայնության է եկել հարձակվող Անսու Ֆատիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Catalunya Radio-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով։ Հարձակվողը 700 հազար եվրոյի չափով բոնուս կստանա։ Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 300 հազար եվրո, բայց նա դա կստանա, եթե կանոնավոր կերպով հանդես գա «Բարսելոնա B-ում»։ Եթե նա հիմնական թիմում խաղա, եկամուտը կկազմի տարեկան 1 միլիոն եվրո։










