Տարեց ֆրանսուհու բնակարանում հայտնաբերված կտավը գնահատվել է 6 մլն եվրո արժողությամբ

23:31 • 24.09.19

Փարիզի արվարձաններից մեկում բնակվող տարեց կնոջ տանը հայտնաբերված նկարը, ինչպես պարզվել է, ֆլորենցիացի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո)՝ վաղուց անհետացած գլուխգործոցն է:

Ինչպես հայտնում է BBC News-ը, փորձագետները պարզել են, որ խոսքը 13-րդ դարի վերջին պատկերված նկարների շարքի մաս կազմող աստվածաշնչյան նկարներից մեկն է:

Գնահատումների համաձայն՝ այն կարող է վաճառվել 6մլն եվրոյով: Կտավն աճուրդի է հանվելու հաջորդ ամիս:

Տարեց ֆրանսուհին որոշել էր գնահատելու տանել կտավը՝ համարելով, որ այն հին սրբապատկեր է: Փորձագետները նշում են, որ կտավի ծագումը կասկած չի հարուցում:

 

 

Տարեց ֆրանսուհու բնակարանում հայտնաբերված կտավը գնահատվել է 6 մլն եվրո արժողությամբ