Ուիլ Սմիթը կմարմնավորի անցյալ դարի հանրահայտ թմրաբարոններից մեկին
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը կմարմնավորի քրեական հեղինակություն և թմրաբարոն Նիկի Բարնսի կերպարը «Խորհուրդը» ֆիլմում:
Ինչպես ներկայացնում է Variety-ն, ֆիլմը պատմում է հանցավոր սինդիկատի մասին, որը կազմված է 7 աֆրոամերիկացի տղամարդկանցից, որոնք կառավարում էին Հարլեմը 1970-ականներին և 80-ականների սկզբին՝ աֆրոամերիկյան ինքնավար քաղաք-պետություն ստեղծելու նպատակով, որը ֆինանսավորվում է թմրանյութերի վաճառքից:
Իրական Բարնսը համագործակցում էր իտալա-ամերիկյան մաֆիայի հետ նախքան իր ձերբակալությունը 1978 թվականին: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 2012-ին նա մահացել է:










