Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել են. առաջին անգամ հրապարակվել է սևամորթ դերասանուհու լուսանկարը՝ 007 գործակալի կերպարում

00:19 • 27.09.19

Այս տարի ավելի վաղ հաստատվել էր, որ 007 գործակալին «Բոնդիանայի» հաջորդ ֆիլմում կմարմնավորի Լաշանա Լինչը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, համացանցում արդեն հայտնվել են ֆիլմի նոր մասի նկարահանման հրապարակում արված առաջին կադրերը: «Մահանալու ժամանակ չկա» խորագիրն ստացած ժապավենի նկարահանումները մեկնարկել են չորեքշաբթի Իտալիայում:

Նկարահանման հրապարակում 31-ամյա բրիտանացի դերասանուհին ներկայացել է նավատորմի լրտեսի համազգեստով և ոտքին ամրացված ատրճանակով: Ֆիլմաշարի 25-րդ մասի նկարահանումներն անցկացվելու են Իտալիայում և Մեծ Բրիտանիայում:

 

 

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները մեկնարկել են. առաջին անգամ հրապարակվել է սևամորթ դերասանուհու լուսանկարը՝ 007 գործակալի կերպարում