Անջելինա Ջոլին և Միշել Պֆայֆերը ներկա են գտնվել «Մալեֆիսենթ. Խավարի տիրուհին» նոր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին (լուսանկարներ)

11:39 • 01.10.19

Երկուշաբթի նորվեգացի ռեժիսոր Խոակիմ Ռոնինգի «Մալեֆիսենթ. Խավարի տիրուհին» ֆիլմի գլխավոր հերոսուհիները՝ հոլիվուդյան դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Միշել Պֆայֆերը, ինչպես նաև երիտասարդ դերասանուհի Էլլ Ֆանինգը Բևեռլի Հիլզում մասնակցել են նոր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, գրում է Daily Mail-ը:

Ասուլիսին Անջելինա Ջոլին ներկայացել է սևուսպիտակ երկար ու նրբագեղ զգեստով: Պֆայֆերը նույնպես երկար զգեստ է ընտրել իրադարձության համար: 61-ամյա դերասանուհին, որը «Մալեֆիսենթ» ֆիլմի հերթական մասում կերտում է թագուհի Ինգրիդի կերպարը, կապույտ զգեստի հետ կրել է նաև կաշվե երկարաճիտ կոշիկներ:

Ֆիլմում արքայադուստր Ավրորայի դերակատար Էլլ Ֆանինգը նույնպես հիանալի տեսք է ունեցել:

Մամուլի ասուլիսին ներկա են գտնվել նաև ֆիլմի մյուս դերասանները և ռեժիսորը:

Ֆիլմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 18-ին: 

Three's a charm: Angelina Jolie snuggled up next to co-stars, Michelle Pfeiffer and Elle Fanning, at the global press conference for Disney's Maleficent: Mistress of Evil in Beverly Hills on Monday

Gorgeous: Jolie, 44, stunned under the the bright lights of the spotlight decked out in a black and white full-length dress

Shining star: The eye-catching number showed off hr toned figure

Glowing: Jolie, 44, regularly flashed a big beaming smile, making it more than apparent she relished her time alongside her co-stars

Feminine: Pfeiffer, 61, also went with a full-length dress that had a wrap-around design along the top portion, only she opted for a navy blue satin look

Full body: Pfeiffer wore her trademark blonde tresses long and flowing, with just the right amount of texture and soft waves.

Elle Fanning

Անջելինա Ջոլին և Միշել Պֆայֆերը ներկա են գտնվել «Մալեֆիսենթ. Խավարի տիրուհին» նոր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին (լուսանկարներ)