Սերգեյ Լազարևը պատմել է, թե ինչու լուծարվեց Smash խումբը
Ռուսական էստրադայի երգիչ Սերգեյ Լազարևը «Секрет на миллион» հաղորդման շրջանակներում առաջին անգամ պատմել է իր և Վլադ Տոպալովի կոմֆլիկտի մասին, ինչի հետևանքով 2005 թվականին Smash խումբը լուծարվել էր: Երգչի խոսքերով` տարաձայնություններ սկսվել էին այն ժամանակ, երբ Տոպալովը մամուլում իր մասին վատ կարծիքներ էր հայտնել:
Լազարևն ընդգծել է, որ Տոպալովի հետ հարաբերություններ մի քանի փուլ են անցել. սկզբում նրանք լավ ընկերներ էին, հետո Վլադն սկսել է իր մասին թյուր կարծիքներ հայտնել, իսկ խմբից հեռանալուց հետո նրանք դադարել են շփվել:
«Նա բասացական կարծիքներ էր հայտնում իմ մասին, իսկ ես այդ ամենն իմանում էի մամուլից»,- ասել է Լազարևն ու հավելել, որ տարաձայնությունների հարցում իր դերակատարումն է ունեցել նաև Վլադի հայրը, որը 2001-2004 թվականներին խմբի պրոդյուսերն էր:
«Մենք բաժանվեցինք` տարօրինակ էր, նյարդային, էմոցիոնալ»,- ասել է Լազարևը:










