Ամստերդամում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական գործողության. նկատվել են Պաղեստինի, Իսրայելի դրոշները

13:14 • 14.10.19

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Սիրիայում թուրքական ռազմական գործողության: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Ցուցարարների շրջանում նկատվել են Պաղեստինի, Իսրայելի և Իրաքյան Քուրդիստանի դրոշները:

Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ «Իսրայելը խիզախ քուրդ ժողովրդի կողքին է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: