Սիրիական բանակի ակտիվացումը կարող է զսպել թուրքական զորքերի առաջխաղացումը. Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)
Տեղի է ունենում ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի մամուլի ասուլիսը:
Մասնագետն անդրադառնում է Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի կողմից կազմակերպված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիային, ինչպես նաև թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներին ու հետևանքներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քրդական աշխատավորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:









