Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ կազմելով 7%․ Տիգրան Խաչատրյան

14:09 • 14.10.19

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 7%։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: 

«2015-2019 ժամանակահատվածում այն ցածր է միայն 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից. 2018թ-ին 7․7% էր»,- ասաց նա։ 



Նախարարի խոսքով` հունվար-օգոստոս ամիսներին արտահանման աճ է գրանցվել մի շարք ապրանքների դեպքում` կոնյակ, ծխախոտ, պղնձի խտանյութ, անմշակ ոսկի, երկաթամիահալվածք` ֆերոմոլիբդեն, շոկոլադ, մրգային գինիներ, ոսկերչական իրեր:

«Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ նշված ամիսների ապրանքային արտահանումը կազմել է 1 միլիարդ 660 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 մլն ԱՄՆ դոլարով կամ 4.6%-ով»,- ասաց նա։ 

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաև, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9.5%, իսկ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալի աճը՝ 10,4%։

Ասուլիսին կարող եք հետևել Tert.am–ի ուղիղ հեռարձակմամբ։