Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր (տեսանյութ, լուսանկարներ)

14:35 • 15.10.19

Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր, գրում է Daily Mail-ը:

Հեռուստադիտողները մեղադրել են հեռուստաալիքին՝ Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ կեղծ տեսանյութի հեռարձակման համար:

Հեռուստաալիքը հաղորդել էր, որ դրանք դեպքի վայրից վերջին կադրերն են, որոնցում «հստակ երևում է թուրքական բանակի հարձակումը»: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ հեռուստաալիքն իրականում ցուցադրել է 2017 թվականին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մոտակայքում գտնվող հրաձգարանում արված կադրերը:

ABC-ն խոստովանել է, որ տեսանյութը կեղծ է և ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ «ցավում է սխալմունքի համար»: Սակայն սոցցանցերի օգտատերերը նշել են, որ հեռուստաալիքը կորցրել է լսարանի զգալի մասի վստահությունը:

 

An ABC News segment from Sunday's World News Tonight broadcast included a video that the network now acknowledges was not footage from northern Syria as it claimed. Tom Llamas, the ABC News moderator, is seen on the Sunday broadcast

During Sunday's broadcast, ABC News showed footage it claimed was of Turkey's military offensive against Kurds in northern Syria