Էկվադորում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, 1340 մարդ տուժել է
Էկվադորում հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, ևս 1340 մարդ տուժել է: Այս մասին ասված է մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, գրում է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են 1192 մարդու:
Էկվադորում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, ինչի արդյունքում վառելիքի գինը զգալիորեն բարձրացել է: Հոկտեմբերի 3-ին ակցիաների պատճառով նախագահը ստիպված է եղել արտակարգ դրություն մտցնել: Հոկտեմբերի 12-ին էլ նախագահը համաձայնել է վերանայել վառելիքի սուբսիդիաների հարցը:









