Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊ Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Գագիկ Խաչատրյանը երեկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման:









