Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ժամանեց Հայաստան (տեսանյութ)

12:57 • 15.10.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Երևան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո:

Մեկօրյա այցի ընթացքում Գախարիան կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով, ինչից հետո էլ վարչապետները կպատասխանեն լրագրողների հարցերին: