Սերգեյ Լավրովն ասել է՝ ինչպես դառնալ արտգործնախարար

03:48 • 15.10.19

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե ինչպես դառնալ արտգործնախարար, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ոչ թե պետք է մտածել այդ պաշտոնի մասին,  այլ ազնվորեն կատարել քեզ վստահված գործը:

«Անկեղծ ասեմ, առանց կեղծ համեստության. երբևէ որևէ մեկին չեմ խնդրել ինձ նշանակել այն պաշտոններում, որոնք մինչ օրս զբաղեցրել եմ»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ եթե իր գործողություններն ու քայլերը երկրի համար ճիշտ և օգտակար կհամարեն, ապա ինքը դրանից միայն բավարարվածություն կզգա: