Հանրապետության տարածքում այսօրվանից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

13:41 • 15.10.19

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կնվազի։ 

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: