Հնդկաստանի վարչապետը հավաքել է լողափերից մեկում թափված աղբը (տեսանյութ)

23:22 • 15.10.19

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին որոշել է մաքրություն անել և կարգի բերել երկրի հարավում գտնվող լողափերից մեկը:

Ինչպես ներկայացնում է Euronews-ը, Մամալլապուրամ քաղաքում շաբաթօրյա առավոտյան զբոսանքի ժամանակ վարաչապետն անցել է լողափով և հավաքել այնտեղ թափված աղբը՝ պլաստիկե շշերը, մթերքներից մնացած փաթեթներ և այլ իրեր: Նա մեծ տոպրակում հավաքել է ողջ աղբն ու այնուհետև փոխանցել հյուրանոցի աշխատակցին:

Մոդիի մասնակցությամբ երեք րոպե տևողությամբ տեսանյութը հրապարակվել էր սոցցանցերում: Վարչապետը խոստացել էր մինչև 2022 թվականը Հնդկաստանում արգելվել է մեկանգամյա օգտագործման պլաստիկե պարագաների  օգտագործումը: Հնդկաստանն օրական 15 մլն կգ պլաստիկե թափոն է արտադրում, որի 60 տոկոսը հավաքվում և վերամշակվում է: