ՌԴ ոստիկանությունը լայնածավալ խուզարկումներ է սկսել Նավալնու մարզային շտաբներում
Հոկտեմբերի 15-ի առավոտյան ՌԴ իրավապահ մարմինները մի շարք քաղաքներում խուզարկություններ են սկսել ռուս ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու շտաբների ակտիվիստների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:
Խուզարկություններ են կատարվում Ուֆայում, Սամարայում, Սարատովում, Եկատերինբուրգում, Յարոսլավլում, Չելյաբինսկում, Կրասնոդարում, Բիյսկում, Նովոկուզնեցկում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում, այլ քաղաքներում: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագահ Իվան Ժդանովը տեղեկացրել է, որ խուզարկություններ են տեղի ունեցել Բելգորոդում, Իժեվսկում, Վորոնեժում, Կեմերովոյում, Չեբոկսարիում և Ստավրոպոլում: Մի քանի ակտիվիստների, մասնավորապես՝ Եկատերինբուրգից և Չելյաբինսկից, խուզարկության արդյունքում տարել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Գործը կապված է հիմնադրամի՝ փողերի լվացման մեղադրանքի հետ:
Սեպտեմբերի 12-ին այս գործի քննության շրջանակում ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Նավալնիի՝ 41 քաղաքներում գտնվող գրասենյակներում: Հոկտեմբերի սկզբին ՌԴ արդարադատության նախարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ներառել է արտասահմանյան լրտեսների ցանկում՝ հայտարարելով, որ այն արտասահմանյան ֆինանսավորում է ստացել:









