Կիմ Չեն Ընը սպիտակ նժույգով բարձրացել է Պեկտուսան լեռը (լուսանկարներ)

10:32 • 16.10.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձրացել է կորեացիների սրբազան՝ Պեկտուսան լեռը, որը Կորեական թերակղզու ամենաբարձր գագաթն է, գրում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարը «սպիտակ նժույգով լեռն է բարձրացել առաջին ձյան տեղալուց հետո»:

«Նրա՝ նժույգով Պեկտու լեռը բարձրանալը հզոր իրադարձություն է, որը մեծ նշանակություն ունի կորեական հեղափոխության պատմության մեջ: Նա, ձին հեծած, լեռան գագաթին, խորը հույզերով հիշել է ծանր պայքարի ուղին, որը նա անցել է հավատով և կամքով՝ ամենահզոր երկրի կառուցման համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Պեկտուսանը (կորեերենից թարգմանաբար՝ սպիտակ գագաթով լեռը) Կորեական թերակղզու ամենաբարձր կետն է՝ ծովի մակարդակից 2750 մետր բարձրությամբ։

Картинки по запросу Ким Чен Ын на белом коне поднялся на гору Пэктусан