Աբովյանում քաղաքում 3 Mercedes է բախվել. 11-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

01:20 • 16.10.19

Հոկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Շ-ի վարած Mercedes մակնիշի 36 FD 185 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 50-ամյա Արտակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 34 RA 687 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Հ-ի վարած Mercedes մակնիշի 35 CO 253 համարաիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արտակ Գ-ի ուղևոր՝ 11-ամյա Ալեն-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Գոռ Շ-ն աշխատում է «Մարտին Սթար» ՍՊԸ-ում՝ մենեջեր, Արտակ Գ-ն՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցոմ՝ որպես բժիշկ, իսկ հիվանդանոց տեղափոխված ուղևորը սովորում է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։