Նիդեռլանդներում ոստիկանությունը բացահայտել է, որ ընտանիքը 9 տարի բնակվել է նկուղում

00:29 • 16.10.19

Նիդեռլանդներում ոստիկանությունը բացահայտել է, որ տեղի ընտանիքներից մեկը 9 տարի նկուղում է բնակվում՝ «սպասելով ժամանակի ավարտին»:

Ինչպես գրում է BBC News-ը, ոստիկանությունը դա պարզել է, երբ ընտանիքի անդամներից մեկը երևացել է մոտակա գյուղի գարեջրատներից մեկում: 58-ամյա տղամարդը, ինչպես նաև 18-25 տարեկան 6 անձինք բնակվելիս են եղել Դրենտ հյուսիսային նահանգի ագարակներից մեկում:

Սկզբում հաղորդվում էր, որ տարեց տղամարդն ընտանիքի հայրն է, սակայն քաղաքապետն ավելի ուշ տեղեկացրել է լրագրողներին, որ դա այդպես չէ: Տղամարդը փախել է կացարանից և օգնություն է խնդրել ոստիկաններից:

Հին հագուստով, երկար վարսերով և մորոքով, շփոթված տղամարդը հայտնել է, որ 9 տարի վարսավիրի չի այցելել: Նա ասել է, որ ինքն ավագն է, իսկ տանը մնացել են իր կրտսեր քույր ու եղբայրները:

Ոստիկանությունը տան սենյակներից մեկում քողարկված աստիճան է գտել, որն էլ տանում էր նրանց թաքստոցը: Նշվում է, որ մեկուսի վայրում գտնվող ագարակում կա բանջարեղենի այգի և մեկ այծ:

Տարօրինակ պատմությունը դեռևս ուսումնասիրվում է: Դեռ հայտնի չէ, թե իրականում, որքան ժամանակ են նրանք բնակվել նկուղում կամ որտեղ են ընտանիքի այլ անդամները: