Էրդողանը հայտնել է ռուսական C-400 համակարգերի վերջին խմբաքանակի մատակարարման ժամկետը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի վերջին խմբաքանակի մատակարարման ժամկետները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հիմա մենք 70%-ով բավարարում ենք պաշտպանության ոլորտում մեր պահանջները: Մենք ինքներս զենք ենք արտադրում ինչպես մեր երկրում, այնպես էլ երկրից դուրս: Մեզ չտվեցին (ամերիկյան) Patriot համակարգերը, մենք էլ գնեցինք (ռուսական) C-400-ները: Այդ համակարգերի մատակարարման եզրափակիչ փուլը կլինի դեկտեմբերին, գուցե նույնիսկ նոյեմբերին»,- նշել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր էին կնքել 2,5 միլիարդ դոլարի C-400 զենիթահրթիռային համակարգեր Թուրքիային վաճառելու մասին:
Գործարքը ներկայացնում էր համակարգերի փուլային փոխանցում Թուրքիային:
Առաջին փոխանցումը կատարվել է հուլիսի 12-ին:









