Ֆիլիպիններում ավելի քան 500 նոր կղզիներ են հայտնաբերել

10:14 • 22.10.19

Ֆիլիպինների ազգային քարտեզագրական վարչությունը հոկտեմբերի 21-ին տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն պետության կազմի մեջ 500-ով ավելի կղզիներ են մտնում, քան մինչ օրս էր, հաղորդում է Deutsche Welle-ն:

Վերջին տվյալներով՝ Ֆիլիպինների կղզիների թիվը հասնում է 7641-ի: 1945 թվականի տվյալներով՝ կղզիները  7017-ն էին:

Հաղորդվում է, որ նոր կղզիները բացահայտվում են նորագույն մեթոդի շնորհիվ. հաշվարկը կատարվել է կատարելագործված ռադիոտեղորոշիչ մեթոդով։

Ֆիլիպինների կառավարությունն առավել զարգացած մեթոդները սկսել է գործարկել 2013 թվականից: