Ադանայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

09:58 • 22.10.19

Լույս հոկտեմբերի 22-ին Ադանայի պլաստիկ նյութերի վերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Գործարանի սեփականատերը հրդեհը սկսվելուն պես նկատել է իրավիճակի լրջությունը և զանգահարել հրշեջ ծառայություն, որի շնորհիվ հրշեջ ծառայության մեծաթիվ անձնակազմը գործարանի աշխատակազմի օգնությամբ մեկ ժամում մարել է հրդեհը:

Մարման աշխատանքներին մասնակցել է հրշեջ ծառայության 5 մեքենա: Տարվում է հետաքննություն՝ հրդեհի պատճառները պարզելու համար:

Հրդեհը նյութական մեծ վնաս է հասցրել գործարանին:

 

Adana'da fabrikada yangın çıktı  

Adana'da fabrikada yangın çıktı

Adana'da fabrikada yangın çıktı