Բարսելոնայում ցուցարարները ներկով լի փուչիկներ են նետել ոստիկանական մեքենաների վրա
Հոկտեմբերի 21-ին երեկոյան Բարսելոնայի կենտրոնում կրկին բողոքի ակցիա է անցկացվել: Հավաքը կազմակերպել էին Կատալոնիայի անկախության հանրաքվեի կողմնակիցները, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է El Pais պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ հարյուրավոր ցուցարարները հավաքվել են կառավարությանն առընթեր Ներքին գործերի վարչության շենքի դիմաց՝ պահանջելով վարչության պետ Միկել Բուչի հրաժարականը:
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքին ներկով լի փուչիկներ են եղել, որոնք նրանք նետել են ոստիկանական ավտոմեքենաների, նաև վարչության շենքի ուղղությամբ:
Նշվում է, որ հավաքի ընթացքում ոչ մի միջադեպ չի գրանցվել: Ցուցարարների մեծ մասն արդեն հեռացել է:









