Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է պատերազմ սկսել Թուրքիայի դեմ

03:55 • 22.10.19

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ սկսել, սակայն Վաշինգտոնն, ըստ նրա, նախընտրում է «խաղաղությունը պատերազմի դիմաց»:

«Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա իմացեք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է դրանք իրականացնելու»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝  ասել է Պոմպեոն՝ CNBC-ին տված հարցազրույցում:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Թուրքիային նոր պատժամիջոցներով և մաքսատուրքերով՝ նրա կողմից «անընդունելի պահվածքի» դեպքում:

Հիշեցնենք, որ հեկտեմբերի 9-ից Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացնում է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որը, Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, դադարեցվել էր 120 ժամով, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց: