Կշարունակենք այնքան, մինչև կանխենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. «Կամք» ՀԿ-ն ամփոփեց ստորագրահավաքի 100 օրը (տեսանյութեր)
ԱԺ-ի դիմաց «Կամք» ՀԿ-ն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարում իրենց աջակցած անձանց շնորհեց հավաստագրեր:
«Երբ Ազգային Ժողովի դիմաց սկսեցինք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքը, շատ քիչ մարդիկ էին տեղյակ այդ կոնվենցիայից, բայց գնալով տեղեկացան ու ավելացան ստորագրող քաղաքացիները»,-ասաց «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը:
ԱԺ-ի դիմաց տեղադրված էին նաև «Պատվո» և «Անտարբերության» տախտակներ, որոնց վրա, համապատասխանաբար, փակցված էին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին միացած և չմիացած պատգամավորների լուսանկարները:









