Փրկարարները հայտնաբերել են Բելգիայի քաղաքացուն, որը մոլորվել էր «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում

20:06 • 25.10.19

Հոկտեմբերի 25-ին` ժամը 14:02-ին, քաղաքացուց «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն (Բելգիայի քաղաքացի Կառլոս Օռտեգու, ծնված 1994 թ.):