Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկակար է մահացել, ևս մեկին այրվածքներով տեղափոխում են Երևան (տեսանյութ)
Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ այցելել է դեպքի վայր»,-նշեց նա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն է:









