Անդրբայկալյան երկրամասում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա, կա 8 զոհ

16:47 • 25.10.19

ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Գորնիյ գյուղի զորամասում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա, գրում է meduza.io-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

Զոհվել է 8 մարդ, երկուսը հրազենային վիրավորում են ստացել, նրանք հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ կրակը բացել է ժամկետային զինծառայողներից մեկը: Նա ձերբակալվել է, նրա անունը չի նշվում:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ զինծառայողը կարող էր կրակ բացել նյարդային պոռթկման պահին: