Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում «Ford Transit»–ը կողաշրջվել է  

10:03 • 27.10.19

 


Հոկտեմբերի 26-ին, ժամը 23:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ-ին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Արայիկ Հ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» (վարորդ՝ Արմեն Է., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: