Վարդենիսում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

09:37 • 27.10.19

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Լեռնագործների փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ատոմ Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։