Տարածքի հետախուզման արդյունքում փրկարարները Բազումի լեռնաշղթայում հայտնաբերել են հրդեհի տարբեր օջախներ

20:48 • 27.10.19

Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել 35 փրկարար: Տարբեր ուղղություններով իրականացվում են հետախուզման աշխատանքներ:

Տարածքի հետախուզման արդյունքում 80 հա տարածքում հայտնաբերվել են հրդեհի տարբեր օջախներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:10-ին:

Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք:

 

Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:34-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար) և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 8 փրկարար: Ժամը 08:40-ի սահմաններում հրդեհն ինքնամարվել էր: