Թուրքիայում կոմայի մեջ ընկած ռուս տղամարդը մահացել է օդանավում
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կոմի Հանրապետության բնակիչ Ալեքսանդր Դենիսովը, որը կոմայի մեջ է ընկել Թուրքիայում հանգստանալիս, մահացել է ինքնաթիռում, որն ուղևորվում էր Սիկտիվկար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է նրա կինը ВКонтакте սոցցանցում: Տղամարդուն հոկտեմբերի 19-ին ուղեղի կաթվածով հոսպիտալացրել էին Անթալիայի հիվանդանոցներից մեկը: Նրան այնտեղ վիրահատել են: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր էին գնահատել:
Նախօրեին վերջինիս տեղափոխել էին Մոսկվա, որտեղից էլ պետք է տեղափոխեին Սիկտիվկար: Տղամարդը մահացել է օդանավում:









