Սիրիական բանակը հասել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջան

20:07 • 27.10.19

Սիրիական բանակի զինվորները հասել են Թուրքիայի հետ սահման՝ Ռաս էլ-Այն քաղաքի հյուսիսարևելյան շրջան, որտեղից պայմանավորվածության համաձայն հեռացել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ավելի վաղ հայտարարել են իրենց մարտիկների՝ թուրք-սիրիական սահմանից հեռանալու մասին, նրանց կփոխարինեն սիրիացի սահմանապահները: Իսկ քրդական ջոկատները կտեղակայվեն նոր դիրքերում՝ սահմանից հեռու՝ արյունահեղությունից խուսափելու համար:

Սիրիական երկու պետական հեռուստաալիքներ հաստատել են քրդական զորամիավորման ուժերի և ծանր զինտեխնիկայի նահանջը թուրք-սիրիական սահմանից 32 կմ հեռավորությամբ: