Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել շրջանավարտների խնջույքի ժամանակ. կան զոհեր (տեսանյութ)
Ամերիկյան Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել շրջանավարտների հանդիպման առթիվ կազմակերպված խնջույքի մասնակիցների ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, կատարվածի հետևանքով 2 մարդ մահացել է, առնվազն 20-ը վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկում` A&M Commerce University համալսարանի տեխասյան մասնաճյուղի շրջանավարտների խնջույքի ժամանակ, որին շուրջ 750 մարդ է ներկա եղել:
Հաղորդվում է, որ հանցագործին հաջողվել է թաքնվել, նրա գործողությունների շարժառիթները դեռևս անհայտ են:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:









