Տարածաշրջանում սառեցված կոնֆլիկտների լուծումն այլևս չի սահմանափակի տնտեսական զարգացմանը. Բուլղարիայի ԱԳ նախարար

13:32 • 28.10.19

Ադրբեջանի և Հայաստանի սառեցված կոնֆլիկտների լուծման միակ մեթոդը խաղաղ երկխոսությունն է: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի և Բուլղարիայի ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան:

«Բուլղարիան շատ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի  և Հայաստանի հետ: Կայունությունը, բարեկեցությունը և սառեցված կոնֆլիկտների լուծումն այս տարածաշրջանում ամենակարևոր առաջնայնություններից մեկն է Եվրամիության համար: Եվ ես կարծում եմ՝ այս սառեցված կոնֆլիկտների լուծման միակ մեթոդն, իհարկե, խաղաղ երկխոսությունն է»,- ասաց Զախարիևան:

Նախարարի խոսքով՝ տարածաշրջանում նման կոնֆլիկները շատ են, անվտանգության հարցը պետք է լինի օրակարգային առաջին կետը, սակայն դրանք պետէ է խաղաղությամբ լուծվեն և չսահմանափակեն տնտեսական զարգացմանը: Նախարարը խնդրի լուծումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձևաչափով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Բուլղարիայի Հանրապետության  փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան:

Այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: