Բուլղարիան ռուս դիվանագետի է արտաքսել երկրից

21:20 • 28.10.19

Բուլղարիան խնդրել է հետ կանչել ռուս դիվանագետին, որի նկատմամբ երկրի դատախազությունն ավելի վաղ գործ էր հարուցել լրտեսության մեղադրանքով: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բուլղարիայի ԱԳՆ-ին, ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո, որը կայացել է հոկտեմբերի 25-ին, տվյալ դիվանագետը երկուշաբթի արդեն հեռացել է երկրի տարածքից:

«Բուլղարական կողմը ցանկություն է հայտնել, որ դեսպանության աշխատակիցը հետ կանչվի երկուշաբթի՝ մինչև օրվա ավարտը: ԱԳՆ տվյալնեով՝ նա արդեն հեռացել է Բուլղարիայից»,- ասվում է արտաքին քաղականության գերատեսչության հաղորդագրությունում:

Բուլղարիայի դատախազությունն այսօր ավելի վաղ հայտնել էր ռուս դիվանագետի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Միևնույն ժամանակ գործը կասեցվել է, քանի որ տվյալ անձը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Հաղորդագրության մեր նշվում է, որ տվյալ անձի դեմ քրեական գործ է հարուցվել 2018-ի սեպտեմբերից երկրի տարածքում պետական գաղտնիք հանդիսացող տեղեկության հավաքագրման համար՝ արտասահմանյան պետությանը փոխանցելու նպատակով: