Տոմսկի մարզում ընտանիքը մեկուկես օր անցկացրել է ցեխի մեջ թաղված ավտոմեքենայում

18:06 • 28.10.19

ՌԴ Տոմսկի մարզում ոստիկանները գտել են մոլորված ընտանիքի՝ կիսով չափ ցեխի մեջ թաղված, լիցքաթափված մարտկոցով ավտոմեքենայում, գրում է РИА Новости-ն:

Ամուսնու և կնոջ ոտքերը ցրտահարվել են, սակայն երեխան օգնության կարիք չի ունեցել:

Հոկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել, որ երեք անդամից բաղկացած ընտանիքը անձնական ավտոմեքենայով դուրս է եկել դեպի Բելիյ Յար կոչվող բնակավայր և չի վերադարձել: Ընտանիքը վերջին անգամ հարազատների հետ կապի էր դուրս եկել նույն օրը, այնուհետև նրանց սկսել են փնտրել ոստիկաններն ու փրկարարները: Երկուշաբթի ընտանիքին գտել են Վերխնեկետսկի շրջանի ճանապարհին:

Հոկտեմբերի 26-ին ավտոմեքենան թաղվել է ցեխի մեջ, հոկտեմբերի 27-ին վերջացել է դիզվառելիքը, լիցքաթափվել է մարտկոցը և վերջացել է ուտելիքը:

Ընտանիքին հայտնաբերելուց հետո ոստիկանները նրանց տեղափոխել են Բելիյ Յարի հիվանդանոց: Ավտոմեքենան տարհանել չի հաջողվել: Ինչպես պարզվել է հետագայում, վարորդը նախօրոք ճանապարհը չի իմացել և Բելիյ Յար ուղևորվելիս ամբողջովին հույսը դրել է ճանապարհը ցույց տվող սարքի վրա: