Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում միկրոավտոբուսը բախվել է ինքնաթիռի (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում միկրոավտոբուսը բախվել է մասնավոր ինքնաթիռի, գրում է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային կառույցի կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Ինչպես ասվում է Լենինգրադի քննչական բաժնի հաղորդագրության մեջ, ծառայողական ավտոմեքենան բախվել է օդանավի կողային հատվածին: Արդյունքում՝ օդանավի՝ հարվածի ենթարկված հատվածը վնասվել է: Տուժածների մասին տեղեկատվությունը բացակայում է:
Ներկա պահին քննիչները հետաքննություն են անցկացնում անվտանգության կանոնների խախտման առնչությամբ:









