Չինաստանում կինը ծննդաբերել է 67 տարեկան հասակում

18:10 • 28.10.19

Չինաստանում 67-ամյա կինը 2,6 կիլոգրամ քաշով աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել, գրում է South China Morning Post-ը:

Հիվանդանոցում հաստատել են երեխայի լույս աշխարհ գալու լուրը, սակայն մանրամասներ չեն հաղորդել:

Պարբերականը հայտնում է, որ նորածինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հետևել են կնոջ առողջությանը:

Նշվում է, որ երեխայի հայրը փաստաբան է, մայրը՝ բուժքույր: Նրանք հասուն որդի, դուստր և թոռներ ունեն:

Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով: Սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: