ՊՆ ԶՈՒ զորամասերում ստուգվել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները

17:42 • 28.10.19

 

Սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները վերահսկելու նպատակով զինված ուժերի զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Պ.Պողոսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգվել են զորամասերում կատարված աշխատանքները, ցուցումներ տրվել դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: