Բեյսբոլի երկրպագուները Թրամփին դիմավորել են «Ճաղերի ետև ուղարկել նրան» բացականչություններով

09:50 • 28.10.19

Բեյսբոլի միջազգային մրցաշարի ժամանակ, որին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահին դիմավորել են «Ճաղերի ետև ուղարկել նրան» բացականչություններով, գրում է latimes.com-ը:

Կիրակի օրը նախագահն իր տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ այցելել է դիտելու Washington Nationals և Houston Astros բեյսբոլի թիմերի միջև մրցապայքարը, որն անցկացվել է երկրի մայրաքաղաքում:

Երբ էկրանին հայտնվել է Թրամփի պատկերը, խաղի երկրպագուները սկսել են սուլել և տարբեր բացականչություններ անել՝ այդ թվում «Ճաղերի ետև ուղարկել նրան»:

Թրամփը բացականչություններին ոչ մի կերպ չի արձագանքել: Նախագահը կանգնած ժպտացել է ու ծափահարել: